+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Մարդատար  

Ավտոմեքենա VAZ 21215

  • Լոտի համար 26900
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Գնահատման գին 950,000 դրամ
  • Մեկնարկային գին 554,040 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 554,040 դրամ
  • Սկիզբը: 23-07-2026 15:00
  • Աճուրդ: 4
Նկարագրություն
Գտնվելու վայրը ՀԿԱԾ հատուկ պահպանվող տարածք
Վարույթն իրականացնող Լոռու մարզային բաժին
Մեքենայի մակնիշ LADA (ВАЗ)
Մեքենայի մոդել 2121 (4x4)
Թողարկման տարեթիվ 1996
Թափքի տեսակ Ունիվերսալ
Շարժիչ Բենզին
Փոխանցման տուփ Մեխանիկական
Ղեկ Ձախ
Գույն Սպիտակ
Վիճակ Բավարար

Տեխնիկական անձնագրի համարը՝ SB576735, նույնացման համարը՝ XTA212150V1247244, շարժիչի հզորությունը՝ 80 Ձ.ՈՒ. / 60 ԿՎՏ: Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով, ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ: Արտաքին զննության ժամանակ միշտ չէ, որ հնարավոր է լինում հայտնաբերել դետալների և հանգույցների թաքնված արատները, որոնք կարող են ի հայտ գալ միայն հանգույցի կամ դետալի անմիջական բացման և ստուգման ժամանակ։ Ավտոմեքենայի վրա առկա են քերծվածքներ, ներկաշերտը՝ տեղ-տեղ գունաթափված։ Հնարավոր չի եղել ստուգել փոխանցման տուփի և շարժիչի աշխատունակության աստիճանը՝ մարտկոցի անսարք լինելու պատճառով։ Սրահի վիճակը՝ միջին, անվադողերը՝ միջին մաշվածության։ Հնարավոր չի եղել բացել բեռնախցիկը։ Առկա է գազի բալոն։ 

 

 

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438