Auction home ընթացիկ աճուրդներ about us մեր մասին contact us հետադարձ կապ help ձեռնարկ English version
Տեղեկությունների համար զանգահարեք 34-17-00 համարով կամ այցելեք`  ք.Երևան, Հալաբյան 41ա։
Արագ որոնում

Ինչ եք փնտրում

Գրանցվել
Ծածկանուն:
Ծածկագիր:
 
Help
Տեղեկատվություն
*
ԱՃՈՒՐԴԻ ՁԵՎԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Categories
Բոլոր կատեգորիաները
*
Անշարժ գույք
*
Մարդատար ավտոմեքենաներ
*
Կարի մեքենաներ
*
Բեռնատար ավտոմեքենաներ
*
Բաժնետոմսեր
*
Էլեկտրոտեխնիկա
*
Այլ արժեքավոր իրեր
*
Այլ
*
Հաստոցներ
*
Գյուղատնտեսական տեխնիկա
*
Բջջային հեռախոս
*
Սննդամթերք
*
Կահույք
*
Պահեստամասեր
*
Սպորտային իրեր
*
Բժշկական սարքեր և դեղորայք
*
Համակարգչային տեխնիկա
*
Սարքավորումներ
*
Շինարարական տեխնիկա
*
Հագուստ
*
Գյուղատնտեսական ապրանքներ
*
Շինանյութ
*
Հողատարածքներ
 
Օգնություն
<< < Հրապարակային սակարկությունների մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ լրացումներ կատարելու մասին >>> ՀՀ օրենքը

           /քաղվածք/ 

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 35.1-35.4-րդ հոդվածներով

«Հոդված 35.1. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի հասկացությունը և կազմակերպումը 1. Հարկադիր Էլեկտրոնային աճուրդը Էլեկտրոնային համակարգերի (այսուհետև՝ համակարգ) կիրառմամբ հարկադիր կատարման ծառայության աճուրդի էլեկտրոնային կայքի (այսուհետև՝ կայք) միջոցով կազմակերպվող սակարկություններն են, որը կազմակերպում և անցկացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայությունը կատարողական թերթին համապատասխան։ 2. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի լոտ կարող է դառնալ ցանկացած շարժական կամ անշարժ գույք, այդ թվում՝ գույքային իրավունքներ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։ 3. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասին հրապարակային ծանուցումը կայքում հրապարակվում է աշխատանքային ժամերին, որը պետք է պարունակի տեղեկություններ՝ սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով սահմանված կարգով։ 4. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի անցկացման մասին հարկադիր կատարողի որոշումը ուղարկվում է պարտապանին և պահանջատիրոջը ծանուցումը հրապարակելուց առնվազն տասն օր առաջ։ 5. Հարկադիր Էլեկտրոնային աճուրդով իրացվող լոտի գնահատումը իրականացվում է սույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի սահմանված կարգով։ 6. Հարկադիր էլեկտրոնային աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնած անձինք ինտերնետ կայքում հրապարակված ծանուցման մեջ նշված կարգով և ժամկետներում լոտի մեկնարկային գնի հինգ տոկոսի չափով աճուրդի մասնակցության նախավճար են սառեցնում կամ վճարում ծառայության ստորաբաժանման դրամարկղ կամ դեպոզիտ հաշվին և գրանցվում են համակարգում։ Հարկադիր էլեկտրոնային աճուրդի հրապարակային ծանուցման և մասնակիցների գրանցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը։ 7. Լոտն աճուրդից հանվում է օրենքով նախատեսված դեպքերում։ 8. Աճուրդի մասնակիցների մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն։

«Հոդված 35.2. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի ընթացքը 1.Յուրաքանչյուր լոտի հարկադիր էլեկտրոնային աճուրդի ավարտի հաշվարկային ժամ է համարվում կայքում տվյալ լոտի վերաբերյալ ծանուցումը հրապարակելու 10-րդ օրվան հաջորդող աշխատանքային օրվա համապատասխան ժամը։ Աճուրդի ավարտին նախորդող 10 րոպեների ընթացքում յուրաքանչյուր նոր գնային առաջարկի դեպքում աճուրդը շարունակվում է ևս 10 րոպե՝ հաշված առաջարկի ստացման պահից։ 2. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի ընթացքում յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ներկայացնելու նոր գնային հայտ, որը պետք է գերազանցի մասնակիցների կատարած նախորդ գնային գնային հայտը՝ առնվազն նվազագույն հավելման չափով։ Լոտի մեկնարկային գնի նվազագույն հավելումները կատարվում են սույն օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափերով։ 3. Հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը։ Հաղթողը որոշվում է համակարգի միջոցով։ 4. Հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթած մասնակցի կողմից նախօրոք սառեցված նախավճարը փոխանցվում է ծառայության դեպոզիտ հաշվին։ 5. Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած մասնակցի նախավճարը ապասռեցվում է, իսկ կանխիկ մուծվածը կամ ծառայության դեպոզիտ հաշվին փոխանցվածը վերադարձվում է երեք բանկային օրվա ընթացքում։ 6. Աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդի ավարտից հետո՝ 3 բանկային օրվա ընթացքում, ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ փոխանցել կամ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը։ Հաղթողի կողմից գնման գինը չվճարելու դեպքում նախավճարը չի վերադարձվում և մնում է ծառայության դեպոզիտ հաշվում։ 7. Հաղթողի կողմից գնման գինը վճարվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, հարկադիր կատարողը նրա կամ նրա ներկայացուցչի հետ կնքում է առուվաճառքի պայմանագիր։ Հաղթողի կողմից նշված ժամկետում պայմանագիր չկնքվելու դեպքում գնման գինը վերադարձվում է նրան, իսկ նախավճարը մնում է ծառայության դեպոզիտ հաշվին։ 8. Լոտի վաճառքից ստացված գումարը առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո՝ եռօրյա ժամկետում, փոխանցվում է կամ հանձնվում է պահանջատիրոջը։

«Հոդված 35.3. Հարկադիր էլեկտրոնային աճուրդը չկայացած համարելը և անվավեր ճանաչելը 1. Հարկադիր էլեկտրոնային աճուրդը համարվում է չկայացած, եթե՝ 1) աճուրդին չի մասնակցել ոչ մի գնորդ. 2) աճուրդի ընթացքում լոտի մեկնարկային գնի հավելում չի կատարվել. 3) աճուրդում հաղթած անձը հրաժարվել է առուվաճառքի պայմանագիր կնքելուց կամ սահմանված ժամկետում չի վճարել լոտի գնման գինը։ 2. Սույն օրենքի 35.1-րդ և 35.2-րդ հոդվածներով նախատեսված կանոնների խախտմամբ անցկացված աճուրդը շահագրգիռ անձի պահանջով դատարանը կարող է ճանաչել անվավեր։ Հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու դեպքում կազմակերպվում է նոր հարկադիր էլեկտրոնային աճուրդ՝ սույն օրենքով սահմանված կարգով։

«Հոդված 35.4. Երկրորդ և հետագա հարկադիր էլեկտրոնային աճուրդները 1. Յուրաքանչուր չկայացած հարկադիր աճուրդից հետո՝ երրորդ աշխատանքային օրը, կայքում զետեղվում է կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդի դրված լոտի մասին ծանուցումը։ 2. Եթե աճուրդը չի կայացել գնորդ չլինելու կամ լոտի մեկնարկային գնի հավելում չկատարելու հիմքերով, ապա հաջորդ հարկադիր աճուրդ կազմակերպելուց վաճառվող լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի համար սահմանված մեկնարկային գնի տասը տոկոսի չափով։ 3. Եթե աճուրդը չի կայացել գնորդի կողմից լոտի գնման գինը սահմանված ժամկետում չվճարելու կամ առուվաճառքի պայմանագիրը չստորագրելու հիմքերով, ապա լոտի մեկնարկային գնի իջեցում տեղի չի ունենում։ 4. Երկրորդ և յուրաքանչյուր հերթական աճուրդից հետո լոտը չվաճառվելու դեպքում պահանջատերը աճուրդի ավարտից հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, իրավունք ունի պահանջի դիմաց այն ընդունելու այդ աճուրդի մեկնարկային գնով։ Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական մարմիններն իրավունք ունեն պահանջի դիմաց ընդունելու լոտը, եթե նրանք ունեն նման լիազորություն։ Պահանջի դիմաց գույք ընդունելու լիազորություն ունեցող պետական մարմինների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ 5. Պահանջատերը պահանջի դիմաց լոտն իրեն հանձնելու վերաբերյալ իր գրավոր պահանջը կարող է ներկայացնել ծառայություն մինչև չկայացած աճուրդից հետո երկրորդ աշխատանքային օրվա ավարտը։ Պահանջատիրոջ գրավոր պահանջի բացակայության կամ միևնույն պարտապանի գույքի նկատմամբ բռնագանձման վերաբերյալ երկու և ավելի կատարողական թերթերի (բացառությամբ պետական տուրքի բռնագանձման) առկայության դեպքում լոտը պահանջատերերին չի հանձնվում, և աճուրդային գործընթացը շարունակվում է։ 6. Պահանջատիրոջ և հարկադիր կատարողի միջև կնքվում է գույքը հանձնելու մասին պայմանագիր։ Եթե լոտի մեկնարկային գինը գերազանցում է դատական ակտով որոշված պարտքի չափը, ապա պահանջատերը մինչև պայմանագիր կնքելը և լոտը իրեն հանձնելը պարտավոր է պարտապանին վճարել հանձնվող լոտի մեկնարկային գնի ու դատական ակտով որոշված պարտքի միջև եղած տարբերությունը։ Գույքը (լոտը) պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարվելուց հետո։ 7. Վեցերորդ աճուրդից հետո լոտը չվաճառվելու դեպքում հարկադիր կատարողն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով այն իրացնելու ուղղակի վաճառքի միջոցով (բացառությամբ անշարժ գույքի, բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայի), մշակութային արժեքների)։ 8. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հարկադիր աճուրդում գտնվող գույքը էլեկտրոնային հարկադիր աճուրդի է ներկայացվում վերջին մեկնարկային գնով։ 9. Սույն օրենքի 29-35-րդ հոդվածներով նախատեսված հարկադիր աճուրդները կազմակերպվում և անցկացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախատեսված դեպքերում»։

 Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հոկտեմբերի 1-ից։