+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

Անշարժ գույք   Բնակելի տուն  

Բնակելի տուն, Լեռնարոտ

  • Լոտի համար 5938
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 13,425,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 13,425,000 դրամ
  • Աճուրդ: 1
  • Կասեցման պատճառը: Կատարողական վարույթը կասեցվել է:
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Արագածոտնի և Արմավիրի մարզային բաժին
Քաղաք/մարզ Արագածոտն
Համայնք Լեռնարոտ
Հասցե Արագածոտնի մարզ, Լեռնարոտ համայնք, 1 փողոց, թիվ 5 բնակելի տուն
Մակերես (քմ) 169.6
Հարկայնություն 1
Սեփականության վկայականի N 480417
Կադաստրային ծածկագիրը 025-004

Ունի նկուղ, պատերը՝ տուֆ և բազալտե քարեր, ծածկը՝ երկաթբետոն, տանիքածածկը՝ թիթեղյա, ներքին հարդարանքը իրականացված է ներկանյութերով, որոշ սենյակներ գաջապատված են, հատակը՝ փայտյա և սալիկապատված, մուտքի դուռը՝ մետաղական հիմնակմախքով, ներքին դռները՝ փայտյա և մետաղապլաստե, պատուհանների շրջանակները՝ մետաղապլաստե, սանհանգույցի պատերը և հատակը՝ սալիկապատված: Բակը բարեկարգված է: Նկուղում ներքին հարդարանք իրականացված չէ:  Առկա է գոմ՝ 39.7քմ, պատերը՝ տուֆ քարից, ծածկը՝ փայտյա, տանիքը՝ մետաղական թիթեղներ և ասբոշիֆեր, առանց հարդարման: Ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության տնամերձ հողամաս՝ 3840քմ, մակերևույթը՝ հարթ, հարակից տարածքներից սահմանազատված է:

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438